Ստամբուլում ավարտվեց Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների երրորդ փուլը
Քիչ առաջ Ստամբուլում ավարտվեց Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների երրորդ փուլը։
Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ բանակցությունները կազմակերպելու ջանքերի համար։
Նա հայտնել է, որ Ստամբուլում բանակցությունների նպատակը ուկրաինական հակամարտության շուտափույթ դադարեցումն է:
Ֆիդանը հավելել է, որ Թուրքիան կշարունակի միջնորդի առաքելությունը Ուկրաինայի հակամարտության կարգավորման գործում:


