հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ստամբուլի բնակիչներն այրել են Շվեդիայի դրոշը՝ ի պատասխան Ստոկհոլմում Ղուրանն այրելու

Ստամբուլի բնակիչներն այրել են Շվեդիայի դրոշը՝ ի պատասխան Ստոկհոլմում Ղուրանն այրելու

Ստամբուլում Շվեդիայի գլխավոր հյուպատոսության մոտ բողոքի ցույց է տեղի ունեցել, ակտիվիստները այրել են Շվեդիայի դրոշը, հայտնում է T24 կայքը։

Այսպես, Թուրքիայի ժողովուրդն արձագանքել է դանիացի ծայրահեղ աջ քաղաքական գործիչ և փաստաբան Ռասմուս Փալուդանի արարքի։ Հունվարի 21-ին Ստոկհոլմում Թուրքիայի դեսպանատան դիմաց նա այրել է Ղուրանի կրկնօրինակը։

Հաղորդվում է, որ դրոշի այրումից հետո ցուցարարները Ղուրան են կարդացել ու աղոթել։

Իր հերթին Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնը հունվարի 22-ին շեշտել է․

«Բազմաթիվ սուրբ գրքեր այրելը խորը անհարգալից վերաբերմունք է: Ցանկանում եմ իմ կարեկցանքը հայտնել բոլոր մուսուլմաններին, ովքեր վիրավորված են Ստոկհոլմում տեղի ունեցածից»,- գրել է Քրիստերսոնը Twitter-ում։

  • Կիսվել: