ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Սպիտակ տունը Ուկրաինայում հրադադարն այս պահին անընդունելի է համարում

Սպիտակ տունը Ուկրաինայում հրադադարն այս պահին անընդունելի է համարում

Վաշինգտոնն այս պահին անընդունելի է համարում Ուկրաինայում զինադադարը։ Այս մասին մարտի 19-ին Fox News-ին տված հարցազրույցում ասել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն անընդունելի է համարում նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի՝ Մոսկվայում կայանալիք հանդիպումից հետո զինադադարի հնարավոր կոչերը։

«Եթե այս հանդիպումը հանգեցնի զինադադարի որևէ կոչի, ապա դա անընդունելի կլինի, քանի որ այն միայն կվավերացնի Ռուսաստանի ձեռքբերումները մինչև այսօր և պարոն Պուտինին ժամանակ կտա նոր մարդկանց պատրաստելու և  հարմարության դեպքում նոր հարձակում պլանավորելու համար», – ասել է նա:

Չինաստանի ղեկավարի այցը Ռուսաստան կկայանա մարտի 20-ից 22-ը։

 

  • Կիսվել: