շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Սպիտակ տունը ողջունել են Մերձավոր Արևելքում լարվածությունը թուլացնելու  Իրանի ու Սաուդյան Արաբիայի ջանքերը

Սպիտակ տունը ողջունել են Մերձավոր Արևելքում լարվածությունը թուլացնելու Իրանի ու Սաուդյան Արաբիայի ջանքերը

 Սպիտակ տունը ողջունել են Մերձավոր Արևելքում լարվածությունը «թուլացնելու» կողմերի ջանքերը՝ արձագանքելով  Իրանի ու Սաուդյան Արաբիայի պայմանավորվածությանը: Նախագահ Ջո Բայդենի գրասենյակի մամուլի քարտուղար Կարին Ժան-Պիերը հայտարարել է, որ Ռիադ-Թեհրան հարաբերությունների ջերմացումը չի փոխում Վաշինգտոնի դիրքորոշումը Իրանի միջուկային գործարքի վերաբերյալ։

Յոթ տարվա ընդմիջումից հետո Իրանն ու Սաուդյան Արաբիան, Չինաստանի միջնորդությամբ, նախօրեին պայմանավորվել են վերականգնել հարաբերությունները։ Իրանի և Սաուդյան Արաբիայի հարաբերությունները խզվել են Էր Ռիադի նախաձեռնությամբ 2016 թվականին: Պատճառը Թեհրանում և Մաշհադում այդ երկրի դեսպանատան և հյուպատոսության վրա հարձակումն էր, որը դատապարտել էր նաև Իրանը:


  • Կիսվել: