հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Սպահանից բացի որևէ այլ քաղաքում ռազմավարական օբյեկտների վրա հարձակումների միջադեպեր չեն եղել

Սպահանից բացի որևէ այլ քաղաքում ռազմավարական օբյեկտների վրա հարձակումների միջադեպեր չեն եղել

Իրանի պետական IRNA գործակալությունը հայտնում է, որ Սպահանից բացի, որեւէ այլ քաղաքում ռազմավարական եւ ռազմական օբյեկտների վրա հարձակումներ կամ միջադեպեր չեն եղել:

Իրանի այլ քաղաքներում տեղի ունեցած պայթյունների մասին տեղեկատվությունը գործակալությունը գնահատել է որպես իսրայելական ապատեղեկատվություն:

Ինչ վերաբերում է Ազերշեհր քաղաքում մեքենայական յուղերի արտադրության գործարանում բռնկված հրդեհին, ապա, Արևելյան Ադրբեջանի ճգնաժամային արձագանքման ծառայության ղեկավարի խոսքով, հրդեհը տեղի է ունեցել վառելիքի արտահոսքի հետևանքով:

Համադան նահանգի նահանգապետի տեղակալը նույնպես հերքել է նահանգի վարչական կենտրոնում տեղի ունեցած պայթյունների մասին տեղեկատվությունը: Հերքվում են նաև Ալբորզ նահանգում տեղի ունեցած պայթյունների մասին տեղեկությունները ։

  • Կիսվել: