շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Սողոմոնյան կղզիները թույլ չի տվել ամերիկյան ռազմանավին մտնել իր նավահանգիստ

Սողոմոնյան կղզիները թույլ չի տվել ամերիկյան ռազմանավին մտնել իր նավահանգիստ

Սողոմոնյան կղզիների իշխանությունները ԱՄՆ առափնյա պահպանության նավին թույլ չեն տվել մուտք գործել իրենց նավահանգիստ՝ հայտնում է Stars and Stripes-ը՝ վկայակոչելով ամերիկացի սահմանապահների հայտարարությունը։

Oliver Henry նավը, որը պլանային պարեկություն էր իրականացնում կղզիների շրջանում, կարիք ուներ լիցքավորելու վառելիքն ու պաշարները: Այդ նպատակով նավաստիներն ակնկալել են այցելել Սողոմոնյան կղզիների մայրաքաղաք Հոնիարա նավահանգիստ:

«Սողոմոնյան կղզիների կառավարությունը չի արձագանքել Հոնիարայում վառելիքի լիցքավորման և մատակարարման համար դիվանագիտական ​​թույլտվություն տրամադրելու ԱՄՆ կառավարության խնդրանքին»,- ասել է Հոնոլուլուում ԱՄՆ առափնյա պահպանության ներկայացուցիչը: Նրա խոսքով՝ նավը ստիպված է եղել մեկնել Պապուա Նոր Գվինեա։

Ամերիկյան նավի հետ միաժամանակ կղզիների իշխանությունը թույլ չի տվել նավահանգիստ մտնել նաև բրիտանական պարեկային Spey նավին։

Ըստ ամերիկյան կողմի՝ ԱՄՆ առափնյա պահպանության նավն ընդունելուց հրաժարվելը մեծացնում է մտավախությունը, որ Սողոմոնյան կղզիները խզում են հարաբերությունները արևմտյան երկրների հետ՝ հօգուտ Չինաստանի։

Մարտին Սողոմոնյան կղզիներն ու Չինաստանը ստորագրել են անվտանգության համաձայնագիր, որի կետերից մեկով չինական նավերը, անհրաժեշտության դեպքում, կղզիների ղեկավարության համաձայնությամբ» կարող են մտնել այդ երկրի նավահանգիստներ։

  • Կիսվել: