Սողանքների և ջրհեղեղներ Շրի Լանկայում. զոհվել է ավելի քան 40 մարդ
Շրի Լանկայի իշխանությունները կանգնեցրել են ուղևորատար գնացքները և փակել ճանապարհները երկրի որոշ շրջաններում, որտեղ ուժեղ անձրևներից առաջացած սողանքների և ջրհեղեղների հետևանքով զոհվել է ավելի քան 40 մարդ: Այս մասին տեղեկացնում է Associated Press-ը։
Նշվում է, որ կառավարության Աղետների կառավարման կենտրոնը հայտնել է, որ գրանցված մահվան դեպքերից 25-ը տեղի է ունեցել երկրի կենտրոնական նահանգի Բադուլլա և Նուվարա Էլիա լեռնային թեյի մշակության շրջաններում։ Կենտրոնը հայտնել է նաև, որ հինգշաբթի նույն շրջաններում տեղի ունեցած սողանքների պատճառով անհետ կորել է ևս 21 մարդ, իսկ 10-ը վիրավորվել է։
Շրի Լանկան անցյալ շաբաթ սկսեց պայքարել ծանր եղանակային պայմանների դեմ, որոնք սրվեցին շաբաթավերջին տեղի ունեցած տեղատարափ անձրևների պատճառով, որոնք ողողել էին տներ, դաշտեր և ճանապարհներ։ Ջրամբարներն ու գետերը դուրս էին եկել ափերից, ինչը հանգեցրել էր ճանապարհների փակմանը։


