հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Սլովակիայում գնացքներ են բախվել. կան տասնյակ վիրավորներ

Սլովակիայում գնացքներ են բախվել. կան տասնյակ վիրավորներ

Նոյեմբերի 9-ի երեկոյան Սլովակիայի արևմուտքում երկու ուղևորատար գնացք է բախվել, վիրավորվել են տասնյակ մարդիկ, զոհեր չկան, 11 մարդ տեղափոխվել է հիվանդանոց, մնացած տուժածները ստացել են միայն թեթև վնասվածքներ, տեղեկացնում է Reuters-ը:

Նշվում է, որ վթարը տեղի է ունեցել մայրաքաղաքից մոտավորապես 20 կմ հյուսիս, երկու գնացքում եղել է մոտ 800 ուղևոր:

Ըստ ոստիկանության տվյալների՝ զոհեր չեն եղել, վիրավորների թիվն էլ մեծ չէ, որովհետև գնացքները ճակատային բախում չեն ունեցել, և ոչ էլ ռելսերից են դուրս եկել, գնացքներից մեկը բախվել է մյուսի հետևի մասին։

Վերջին մեկ ամսվա ընթացքում դա Սլովակիայում երկրորդ երկաթուղային վթարն է. հոկտեմբերի 13-ին երկրի արևելքում բախվել էր երկու գնացք, որի հետևանքով վիրավորվել էր 91 մարդ։

  • Կիսվել: