ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Սլովակիան Չեխիայից խնդրել է պաշտպանել իր օդային տարածքը

Սլովակիան Չեխիայից խնդրել է պաշտպանել իր օդային տարածքը

Սլովակիայի պաշտպանության նախարար Յարոսլավ Նագին իր չեխ գործընկեր Յանա Չեռնոխովայի այցի ընթացքում դիմել է Չեխիային՝ խնդրելով օգնել ժամանակավորապես պաշտպանել Սլովակիայի օդային տարածքը, հաղորդում է չեխական հեռուստատեսությունը։

Նախարարի հետ հանդիպումից հետո նա ասել է, որ նախագծին կմասնակցեն և՛ Չեխիան, և՛ Լեհաստանը։ Չեռնոխովայի խոսքով՝ այժմ Չեխիան կբանակցի այդ օգնության պայմանների շուրջ։

 

Ուկրաինայում ռուսական հատուկ գործողության մեկնարկից հետո Բրատիսլավան սկսել է  նախապատրաստվել ռուսական արտադրության ՄիԳ-29 կործանիչների վաղաժամկետ ապամոնտաժմանը, իսկ պատվիրված ամերիկյան կործանիչները երկիրը կստանա երկու տարուց։

 

  • Կիսվել: