չորեքշաբթի, հուլիս 15
15 / 7 / 2026
«88» առևտրային օբյեկտում իրականացված հսկողության արդյունքում արձանագրվել է 33 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան (տեսանյութ)

«88» առևտրային օբյեկտում իրականացված հսկողության արդյունքում արձանագրվել է 33 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան (տեսանյութ)

Հուլիսի 14-ին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության կողմից «88» առևտրային օբյեկտում իրականացված հսկողության արդյունքում արձանագրվել է 33 վարչական իրավախախտում։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

 

Մասնավորապես՝ 16 դեպք՝ պիտանելիության ժամկետն անցած ապրանքների վաճառքի,

11 դեպք՝ մինչև 50 միկրոն հաստության պոլիէթիլենային տոպրակների վաճառքի,

 

1 դեպք՝ Կառավարության կողմից սահմանված պահանջները չպահպանելու,

3 դեպք՝ առանց համապատասխան թույլտվության ոգելից և ալկոհոլային խմիչքների վաճառքի,

2 դեպք՝ առանց համապատասխան թույլտվության հանրային սննդի կազմակերպման համար։

Երևանի քաղաքապետարանը շարունակելու է իրականացնել հսկողական միջոցառումներ:

  • Կիսվել: