Սլովակիան ցանկանում է շարուննակել Ռուսաստանից նավթ և գազ ստանալը
Սլովակիայի արտաքին գործերի նախարար Յուրայ Բլանարը Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը հաստատել է իրենց ցանկությունը՝ շարունակելու Ռուսաստանից նավթ և գազ ստանալ, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:
Նշվում է, որ արտգործնախարարները հանդիպել են Մալթայում ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարական համաժողովի շրջանակում։
Ըստ Սլովակիաի ԱԳ նախարարության մամուլի ծառայության՝ Բլանարն ասել է. «Սլովակիայի շահերից է բխում Ռուսաստանից նավթի և գազի տարանցման համար գոյութուն ունեցող միջանցքների պահպանումը: Դրանք գների առումով հուսալի և կայուն են: Թեև մենք աշխատում ենք այդ մատակարարումները դիվերսիֆիկացնելու ուղղությամբ, մեզ համար կարևոր են երաշխավորված մատակարարումները՝ պահանջվող ծավալներով և շահավետ գնով»:
Հաղորդվում է նաև, որ հանդիպմանը ռուսական կողմը հաստատել է, որ պատրաստ է հետագայում կատարել մատակարարման իր պարտավորությունները: