երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
Սիրիայում տեղի է ունեցել նոր կառավարության երդման արարողությունը

Սիրիայում տեղի է ունեցել նոր կառավարության երդման արարողությունը

Սիրիայում նախագահ Բաշար Ասադի ներկայությամբ տեղի է ունեցել Հուսեյն Արնուսի գլխավորած կառավարության երդման արարողությունը: Այս մասին հաղորդում է Թասնիմ լրատվական գործակալությունը, փոխանցում է parstoday.com-ը:

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը օգոստոսի 25-ին ստորագրեց հրամանագիր,որով Հուսեյն Արնուսին հանձնարարեց նոր կառավարություն կազմել: 

Սիրիայի նոր կառավարության անդամները երդման արարողությունից հետո հանդիպել են նախագահ Բաշար Ասադի հետ: 

Հանդիպման ժամանակ Բաշար Ասադն ասել է.«Ներքին արտադրությանն աջակցելը Դամասկոսի դեմ ԱՄՆ-ի կիրառած տնտեսական պատժամիջոցներին դիմակայելու կարևորագույն ելքն է»:

Հանդիպման ընթացքում Սիրիայի նախագահը լուսաբանել  է երկրի տնտեսական խնդիրները լուծելու ուղղությամբ կառավարության ընդհանուր ծրագրերն ու ուղեգիծը:

2011 թվականից ի վեր ԱՄՆ-ն ի պաշտպանություն ահաբեկիչների տարբեր պատժամիջոցներով թիրախավորել է  Սիրիան:

Որպես «Դիմադրության առանցքի» հիմնական անդամ ՝ Սիրիան նշանակալի դեր է խաղում տարածաշրջանում ԱՄՆ-սիոնիստական-սաուդյան առանցքի դավադրություններին ու գործողություններին դիմակայելու գործում:

  • Կիսվել: