Սիրիայում ռազմական ինքնաթիռ է կործանվել. օդաչուին ձերբակալել են
Սիրիայի հյուսիս-արևելքում անհայտ ռազմական ինքնաթիռ է կործանվել, հայտնում է Elnashra-ն:
Նշվում է, որ օդաչուն հասցրել է կատապուլտվել և ողջ է մնացել։ Դեպքի մյուս հանգամանքները պարզվում են։
Հաղորդվում է նաև, որ ինքնաթիռը կործանվելուց առաջ հարվածներ է հասցրել Սիրիայի արևելքում գտնվող մի քանի օբյեկտների։ Այս կապակցությամբ Սիրիայի իշխանությունները ձերբակալել են փրկված օդաչուին։