կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Սիրիայում հրթիռակոծվել է ամերիկյան բազան

Սիրիայում հրթիռակոծվել է ամերիկյան բազան

Սիրիայի արևելքում գտնվող Դեյր էզ-Զոր գավառի «Օմար» հանքում տեղակայված ամերիկյան բազան հրթիռակոծության է ենթարկվել, լսվել է չորս պայթյուն, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Նշվում է, որ պայթյունները լսվել են հանքին հարող գյուղերում և տարածքներում։ Պայթյուններից անմիջապես հետո օդ են բարձրացել ամերիկյան ուղղաթիռներն ու անօդաչու սարքերը։

Ըստ Al Jazeera-ի՝ Պենտագոնի խոսնակ Պատրիկ Ռայդերը հարձակումների համար մեղադրել է Իրանի կողմից «աջակցվող» պրոքի ուժերին: Նա ասել է, որ ԱՄՆ-ն ևս 300 զինվոր է ուղարկում Մերձավոր Արևելք՝ աջակցելու տարածաշրջանային «զսպման» ջանքերին:

Ինչպես հաղորդվում է՝ հոկտեմբերի 17-ից ի վեր ԱՄՆ զինված ուժերն Իրաքում և Սիրիայում 27 հարձակման են ենթարկվել։

  • Կիսվել: