շաբաթ, սեպտեմբեր 21
21 / 9 / 2024

Սիրիայում երկրաշարժ է գրանցվել, ցնցումները զգացվել են նաև Լիբանանում ու Հորդանանում

Սիրիայի Համա նահանգում 5,5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնին հղումով։

Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել երկուշաբթի՝ օգոստոսի 12-ին, ժամը 23։55-ին։ Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է 94,8 հազար բնակչություն ունեցող Սալամիա քաղաքից 4 կմ արևմուտք, օջախը՝ 7 կմ խորության վրա։

Ինչպես հաղորդում է Lebanon 24 պորտալը երկրաշարժը զգացվել է նաև Լիբանանում ու Հորդանանում։

Երկրաշարժի հետևանքով զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ որևէ երկրից չեն հաղորդվել։ Այնուամենայնիվ Հալեպում ու Տրիպոլիում ստորգետնյա ցնցումները բավական ուժեղ են եղել, ինչի պատճառով մարդիկ խուճապահար դուրս են եկել տներից։

  • Կիսվել: