Սիրիայից վարձկաններ են բերվել Ռուսաստան և Բելառուս. Ուկրաինայի ԳՇ
Ստեղծվում են վարձկանների ջոկատներ, որոնք պատրաստ են վարձատրության համար կատարել ռուս հրամանատարների հանցավոր հրամանները։ Այս մասին հայտարարություն է տարածել Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր շտաբը։
«ՍԱռկա տեղեկությունների համաձայն՝ Սիրիայում բացվել են վարձկանների հավաքագրման կենտրոններ, որտեղ վերջին օրերին հավաքագրվել է ավելի քան հազար մարդ, իսկ մոտ 400 մարդ արդեն ժամանել է Ռուսաստան։ Նրանց տեղավորման և մարզումների համար ճամբարներ են ստեղծվել Ուկրաինայի սահմանի մոտ՝ Ռոստովի և Գոմելի (Բելառուս) մարզերում։ Ռուսական կողմին չի հաջողվել լուծել Դոնեցկի և Լուգանսկի մարզերի վարչական սահմաններ հասնելու և Ուկրաինայի ձախ ափի վրա վերահսկողություն սահմանելու խնդիրները, և ռուսական զորքը կանգնեցվել է Միկոլայևում և Կրիվի Ռիհում։
Վոլինի ուղղությամբ հակառակորդը շարունակում է Բելառուսի Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանումների կողմից ուկրաինա-բելառուսական սահմանի պաշտպանությունն ուժեղացնելու միջոցառումները, ԱԹՍ-ների օգնությամբ իրականացնում է պետական սահմանի երկայնքով որոշակի հատվածների օդային հետախուզում»,- ասված է ԳՇ հաղորդագրությունում։։