հինգշաբթի, հունիս 5
5 / 6 / 2025
Սիրիայի նախագահը 60 տարվա մեջ առաջին անգամ ելույթ կունենա ՄԱԿ-ում

Սիրիայի նախագահը 60 տարվա մեջ առաջին անգամ ելույթ կունենա ՄԱԿ-ում

Սիրիայի անցումային շրջանի նախագահ Ահմեդ ալ-Շարաան սեպտեմբերին կայցելի ԱՄՆ և ելույթ կունենա ՄԱԿ-ում կայանալիք հանդիպման ժամանակ, տեղեկացնում է Սիրիա հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով իր աղբյուրները:

Նշվում է, որ վերջին 60 տարվա ընթացքում սա կլինի Սիրիայի նախագահի առաջին ելույթը ՄԱԿ-ում:

Ապրիլին Սիրիայի արտգործնախարար Ասադ ալ-Շայբանին իր երկրի նոր դրոշը բարձրացրել էր Նյու Յորքում գտնվող ՄԱԿ-ի կենտրոնակայանում: Նա այդ պահն անվանել է «պատմական»։ Դիվանագետի խոսքով՝ սիրիացիներն այս քայլին սպասել են 14 տարի։

 

 

  • Կիսվել: