շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Սիրիայի ինքնիշխանությունը պետք է վերականգնվի ամբողջ երկրի տարածքում. Վերշինին

Սիրիայի ինքնիշխանությունը պետք է վերականգնվի ամբողջ երկրի տարածքում. Վերշինին

Ռուսաստանը զգուշացրել է Թուրքիային Սիրիայի հյուսիսի վերաբերյալ, գրում է ТАСС-ը:

«Մենք հանդես ենք գալիս Սիրիայի տարածքային ամբողջականության և քաղաքական անկախության պահպանման օգտին: Սա մեր սկզբունքային դիրքորոշումն է, և դրա հիման վրա շփումներ ենք իրականացնում, այդ թվում՝ Թուրքիայի հետ: Այսօր մենք ասում ենք, որ Սիրիայի ինքնիշխանությունը պետք է վերականգնվի երկրի ամբողջ տարածքում»,- ասել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Վերշինինը:

Անցյալ շաբաթ էլ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, թե Ռուսաստանն ակնկալում է, որ Թուրքիան սիրիական կարգավորման հարցում կառաջնորդվի Սիրիայի Արաբական Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքներով, ինչի մասին Անկարան ավելի վաղ խոսել էր:

Նշենք, որ Սիրիայի հյուսիսային շրջանների մի մասը դեռևս գտնվում է Թուրքիայի վերահսկողության տակ, և Անկարան առաջիկայում պատրաստվում է նոր ռազմական գործողություններ սկսել քրդական ուժերի դեմ: Ըստ տեղեկությունների՝ ռազմական գործողությունն ընթանալու է այն շրջաններում, որոնք դեռևս քրդերի վերահսկողության տակ են:

  • Կիսվել: