շաբաթ, հոկտեմբեր 31
31 / 10 / 2026
ԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին

ԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին

Հոկտեմբերի 31-ին կայացած նիստում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) հերթական համարներ է տրամադրել 2026 թվականի նոյեմբերի 29-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցող կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներին։ Այդ մասին տեղեկանում ենք ԿԸՀ-ից։

ԿԸՀ-ն սահմանել է Աշտարակ և Կապան համայնքների ավագանիների 2026 թվականի նոյեմբերի 29-ի ընտրություններին մասնակցող կուսակցություններին հանրային տեսալսողական հեռարձակողի և հանրային լսողական հեռարձակողի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում հիմնադրված հանրային մուլտիպլեքսի՝ Արագածոտնի և Սյունիքի մարզերում սփռում ապահովող սլոթի օգտագործման լիցենզիա ունեցող հեռարձակողի կողմից եթերաժամ տրամադրելու կարգը և ժամանակացույցը։

Մեկ այլ որոշմամբ ԿԸՀ-ն բաշխել է հինգ քառակուսի մետրը գերազանցող արտաքին գովազդային վահանակներում քարոզչական պաստառներ փակցնելու իրավունքը 2026 թվականի նոյեմբերի 29-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցող կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների միջև։

Նիստում սահմանվել են 2027 թվականի տեղական ինքնակառավարման

  • Կիսվել: