ուրբաթ, մայիս 23
23 / 5 / 2025
Սիրիայում հրթիռակոծման է ենթարկվել ամերիկյան ռազմակայանը. ԶԼՄ-ներ

Սիրիայում հրթիռակոծման է ենթարկվել ամերիկյան ռազմակայանը. ԶԼՄ-ներ

Սիրիայի հյուսիս-արևելքում տեղակայված ամերիկյան ուժերը ենթարկվել են հրթիռակոծման, հայտնում է Լիբանանի Al Mayadeen հեռուստաալիքի թղթակիցը։

Ինչպես նշվում է՝ հարվածը հասցվել է ամերիկացի զինվորականներին, որոնք տեղաբաշխված են Դեյր էզ Զորի նահանգի Կոնիկո նավթագազային հանքավայրի մոտ գտնվող ռազմակայանում։

Այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Al Mayadeen-ը հայտնում է, որ «Իրաքի իսլամական դիմադրություն» խմբավորումը շարունակում է թիրախավորել Սիրիայում և Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազաները։

 

  • Կիսվել: