կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Սիրիայի ԱԳՆ-ն Թուրքիային մեղադրել Է հանրապետության տարածքում էթնիկ զտումների համար

Սիրիայի ԱԳՆ-ն Թուրքիային մեղադրել Է հանրապետության տարածքում էթնիկ զտումների համար

Սիրիայի ԱԳՆ-ն Թուրքիային մեղադրել է Սիրիայի տարածքում էթնիկ զտումների մեջ։ Դամասկոսը կտրականապես դեմ է հանդես եկել Անկարայի ՛՛թշնամական գործողություններին՛՛, որոնք վերջերս իրականացվել են Հասեքե քաղաքի մերձակայքում: Սիրիայի ԱԳՆ-ում նշել են, որ ՛՛բուֆերային գոտի՛՛ ստեղծելու Թուրքիայի ջանքերի արդյունքում նյութական վնաս է հասցվել, ինչպես նաեւ զոհվել եւ վիրավորվել են խաղաղ քաղաքացիներ:

"Թուրքիայի գործողությունները Սիրիայի տարածքում՝ այսպես կոչված ՛՛բուֆերային գոտի՛՛ ստեղծելու ուղղությամբ, ամոթալի ագրեսիա են եւ Էրդողանի կառավարության կողմից իրականացվող էթնիկ եւ աշխարհագրական զտումների քաղաքականության մի մասը՛՛, - Սիրիայի ԱԳՆ-ի հայտարարությունը մեջբերել է ՌԻԱ Նովոստի-ն: Ինչպես նշել են Սիրիայի արտաքին քաղաքական գերատեսչությունում՝ Թուրքիայի գործողությունները ՛՛ռազմական հանցագործություններ և հակամարդկային գործողություններ են, որոնք արգելված են ՄԱԿ-ի Կանոնադրությամբ և միջազգային իրավունքով".

Դամասկոսում հանդես են եկել նաեւ նրանց դեմ, ովքեր ՛՛ծածկում՛՛ են թուրքական իշխանություններին եւ արդարացնում Անկարայի գործողությունները: Հանրապետության ԱԳՆ-ում հիշեցրել են Սիրիայի ինքնիշխանությունը հարգելու կարեւորության մասին, ինչպես նաեւ հանդես են եկել ԱՄՆ-ի եւ Արեւմուտքի երկրների հասցեին մեղադրանքներով, որոնք ՛՛ցանկանում են քաղաքական կապիտալ ստանալ սիրիացիների հաշվին՛՛:

՛՛Դամասկոսն իրեն իրավունք է վերապահում օգտագործել բոլոր օրինական միջոցները Թուրքիայի եւ նրա գործակալների ագրեսիան ահաբեկչական խմբավորումներից հետ մղելու համար՛՛, - ասված է ԱԳՆ հայտարարության մեջ:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: