կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Սիրիան վերահաստատում է իր աջակցությունը Պաղեստինի ժողովրդին՝ սիոնիստական ​​ահաբեկչության դեմ պայքարում. Սիրիայի ԱԳՆ

Սիրիան վերահաստատում է իր աջակցությունը Պաղեստինի ժողովրդին՝ սիոնիստական ​​ահաբեկչության դեմ պայքարում. Սիրիայի ԱԳՆ

Սիրիան ՀԱՄԱՍ խմբավորման հայտարարած ՛՛Ալ-Աքսա ջրհեղեղ՛՛ գործողությունն անվանել է ազնիվ և վստահեցրել, որ դիմադրությունը Պաղեստինի ժողովրդի օրինական իրավունքներին հասնելու միակ ճանապարհն է: Այս մասին տեղեկացնում է SANA-ն։

Նշվում է, որ Սիրիայի արտաքին գործերի և գաղթականների գործերով նախարարության հայտարարության մեջ, ամսնավորապես, ասված է. ՛՛Պաղեստինյան դիմադրության խմբերն ՛՛Ալ-Աքսա ջրհեղեղ՛՛ գործողության միջոցով ռասիստական ​​սիոնիստական ​​կազմակերպության դեմ պաղեստինցիների անօտարելի իրավունքներին հասնելու պայքարում նոր էջ են նշանավորել՛՛:

Բացի այդ՝ հայտարարությամբ Սիրիան նաև դատապարտել է ՛՛իսրայելական օկուպացիայի դաժան պրակտիկան Պաղեստինի ժողովրդի նկատմամբ՛՛ և նշել, որ ՛՛Պաղեստինի դիմադրության պատասխանը ցույց է տալիս Պաղեստինի ժողովրդի իրավունքը՝ ստեղծելու իր անկախ պետությունը սեփական հողում՛՛:

՛՛Սիրիան վերահաստատում է իր աջակցությունը Պաղեստինի ժողովրդին՝ սիոնիստական ​​ահաբեկչության դեմ պայքարում և ընդգծում է, որ Պաղեստինը մոտ է ցանկալի հաղթանակին՛՛,-ասված է հայտարարության մեջ:

  • Կիսվել: