ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Սիրիական պատերազմը  մոտենում է իր հանգուցալուծմանը

Սիրիական պատերազմը մոտենում է իր հանգուցալուծմանը

Սիրիայում պատերազմական  իրադրությունը մոտենում է իր հանգուցալուծմանը: Սիրիական բանակը սկսել է հարձակում Իդլիբի նահանգում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը:

«Թուրքիան վերջնագիր է ներկայացրել Սիրիայի կառավարությանը և պահանջում է, որ դադարեցվի այս հարձակումը: Ինչով է սա վտանգավոր. կարող է տեղի ունենալ ուղղակի բախում թուրքական և սիրիական բանակի միջև»,- ասաց նա։

Արևելագետն ասաց նաև, որ  գաղտնիք չէ՝  սիրիական բանակը ստանում է ռուսական օդուժի օժանդակությունը, ինչպես նաև վերջին շրջանում Իդլիբի ուղղությամբ հարձակումների արդյունքում սկսել են օժանդակություն ստանալ Իրանի հետ կապված խմբավորումների կողմից:

«Այստեղ հասունանում է թնջուկ, որը կարող է ուղղակի ռազմական բախում ստեղծել այստեղ հետաքրքրություն ցուցաբերող մի քանի ուժերի միջև»,- եզրափակեց Սաֆրաստյանը:

  • Կիսվել: