հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Սիրիական նավթահանքի մոտակայքում գտնվող ամերիկյան ռազմաբազան հրթիռային հարվածների է ենթարկվել

Սիրիական նավթահանքի մոտակայքում գտնվող ամերիկյան ռազմաբազան հրթիռային հարվածների է ենթարկվել

Սիրիայի Դեր Զոր նահանգի Ալ-Օմար նավթահանքի մոտակայքում գտնվող ամերիկյան ռազմաբազան հրթիռային հարվածների է ենթարկվել: Այս մասին, վկայակոչելով ականատեսներին, հայտնել է Sham FM ռադիոկայանը:

Ըստ ականատեսների՝ ամերիկյան ռազմական օբյեկտում մի քանի ուժեղ պայթյուն է որոտացել։

Նշվում է, որ ավելի վաղ համազարկային կրակի ռեակտիվ համակարգերից կրակ էր բացվել ԱՄՆ մեկ այլ ռազմաբազայի ուղղությամբ, որը գտնվում Է Աշ Շադդադիում՝ էլ Ջեբսի նավթային հանքավայրի մոտակայքում (Հասեկե նահանգի հարավում): Այլ տեղեկություններ չեն հայտնում։

Իր հերթին Al Mayadeen հեռուստաալիքը հայտնել է, որ ռազմական օբյեկտների վրա հարձակումների պատասխանատվությունը ստանձնել է ՛՛Իրաքի իսլամական դիմադրություն՛՛ շիական շարժումը:

 

  • Կիսվել: