շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Սիրիացի վարձկանները բողոքել են, որ չեն ստացել ԼՂ պատերազմին մասնակցելու համար աշխատավարձը

Սիրիացի վարձկանները բողոքել են, որ չեն ստացել ԼՂ պատերազմին մասնակցելու համար աշխատավարձը

Անկարայի և Բաքվի կողմից վարձված սիրիացի զինյալները բողոքում են, որ չեն ստացել Ղարաբաղյան երկրորդ պատերազմին մասնակցելու համար խոստացված աշխատավարձերը: Այս մասին տեսանյութը հայտնվել է արաբալեզու սոցցանցերում, տեղեկացնում է Wargonzo-ի տելեգրամյան ալիքը:

Նշվում է, որ զինյալներից մեկը հայտարարել է, որ իրենց հրամանատարները հաշվի չեն նստում ռազմական գործողությունների մասնակիցների, վիրավորների և զոհվածների ընտանիքների հետ:

Ադրբեջանի կողմից Ղարաբաղում մարտական գործողությունների մասնակիցներից մեկը տեսանյութում, մասնավորապես, ասում է. ՛՛Մենք կռվել ենք Ղարաբաղում թուրքական պետության և նրանց ժողովրդի հետ միասին: Մենք սպանվածներ և վիրավորներ ունենք: Սուլթան Սուլեյման շահի 16-րդ դիվիզիան չի կատարել իր պարտավորությունները մեր մարտիկների նկատմամբ, աշխատավարձ չի տվել, ոչինչ չի վճարել վիրավորներին ու զոհվածների ընտանիքներին: Մեզանից շատերը սոված են մնում: Այդպես չպետք է լիներ՛՛:

Ինչպես նշում է Wargonzo-ն՝ տեսանյութը ամենայն հավանականությամբ կարահանվել է Սիրիայի հյուսիսում, սակայն նկարահանման ժամկետը չի հստակեցվում:

  • Կիսվել: