ուրբաթ, մայիս 24
24 / 5 / 2024
Սիոնիստական ռեժիմի հանցագործությունների նկատմամբ արաբական երկրների լռությունը դատապարտելի է. Իրանում ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչ

Սիոնիստական ռեժիմի հանցագործությունների նկատմամբ արաբական երկրների լռությունը դատապարտելի է. Իրանում ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչ

Իրանում ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչը դատապարտել է Սիոնիստական ռեժիմի հանցագործությունների նկատմամբ արաբական երկրների լռությունը, գրում է parstoday.ir-ը:  

Ուրբաթ օրը, Իրանի Թայբադ քաղաքի մի խումբ սուննի գիտնականների հետ հանդիպման ժամանակ, Խալեդ Ղադումին ասել է. «Ալ-Աղսայի փոթորիկ» գործողությունից հետո Սիոնիստական ռեժիմի ուժերը ամենադաժան հարձակումներն են իրականացնում Գազայի ճնշված ժողովրդի վրա՝ իրենց կրած վնասը փոխհատուցելու համար»։

Քննադատելով Պաղեստինի ժողովրդին միջազգային օգնության բացակայությունը և նշելով, որ «Ալ-Աղսայի փոթորիկ» գործողությունից հետո ընդհամենը 500 բեռնատար մարդասիրական օգնություն է հասել Գազա, Ղադումին հավելել է. «Սիոնիստներն ու նրանց խամաճիկները ձգտում են փոխհատուցել այս գործողության հասցրած վնասը, և թիրախավորում են երեխաներին ու խաղաղ բնակիչներին»:

Նշելով, որ եվրոպական երկրների քաղաքացիները դատապարտել են Երուսաղեմի բռնազավթիչ ռեժիմի բարբարոսական գործողությունները, Ղադումին հավելել է. «Փողոցներում տարբեր երկրների քաղաքացիների ներկայությունը և միջազգային շրջանակներում Սիոնիստական ռեժիմի հանցավոր գործողությունների դատապարտումն «Ալ-Աղսայի փոթորիկ» գործողության կարևորագույն ձեռքբերումներից է»՞

  • Կիսվել: