շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Սինան Օղանի օգտին քվեարկած քաղաքացիների 40%-ը կքվեարկի Քըլըչդարօղլուի օգտին

Սինան Օղանի օգտին քվեարկած քաղաքացիների 40%-ը կքվեարկի Քըլըչդարօղլուի օգտին

Մայիսի 28-ին անցկացվելու է Թուրքիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը։ Առաջին փուլի արդյունքներով 49․52% ձայն ստացել էր գործող նախագահ Էրդողանը, իսկ 44․88%՝ Քեմալ Քըլըչդարօղլուն։ Այժմ, երբ երկրորդ փուլով են որոշվելու ընտրությունների արդյունքները, ուշադրության կենտրոնում է հայտնվել երրորդ տեղը զբաղեցրած Սինան Օղանը, ով, որոշ լուրերի համաձայն, սատարելու է գործող իշխանություններին, գրում է ermenihaber.am-ը:

Օրերս «Aksoy» վիճակագրական կազմակերպության կողմից անցկացված սոցհարցումները ցույց են տվել, որ Սինան Օղանի օգտին քվեարկած քաղաքացիների 40%-ը նշել է, որ երկրորդ փուլում կքվեարկի Քըլըչդարօղլուի օգտին, իսկ 22․1%-ը՝ Էրդողանի։ Հարցվածների 3․4%-ը նշել է, որ դեռ չի որոշել, իսկ 28․6%-ն ասել է, որ չի մասնակցելու քվեարկությանը։

 

  • Կիսվել: