հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Շվեյցարիայի կառավարությունը սառեցրել է 6,17 մլրդ դոլարի ռուսական ակտիվներ

Շվեյցարիայի կառավարությունը սառեցրել է 6,17 մլրդ դոլարի ռուսական ակտիվներ

Շվեյցարիայի կառավարությունը սառեցրել է մոտ 6,17 մլրդ դոլարի ռուսական ակտիվներ, որոնց վրա տարածվում են պատժամիջոցները, տեղեկացնում է Reuters-ը։

Ինչպես նշել է պատժամիջոցների կատարումը վերահսկող Տնտեսական հարցերի պետական գործակալության (SECO) բարձրաստիճան պաշտոնյա Էրվին Հոլինգերը՝ Այսօրվա դրությամբ SECO-ին ծանուցվել է ընդհանուր մոտ 5,750 մլրդ շվեյցարական ֆրանկ կազմող միջոցների եւ ակտիվների մասին: Նա հավելել է, որ այդ թիվը կարող է աճել:

Հոլինգերը նաեւ նշել է, որ երկրում ռուսական ամբողջ հարստությունը չէ ենթակա պատժամիջոցների։ ՛՛Պատժամիջոցների տակ գտնվող յուրաքանչյուր անհատ կամ կազմակերպություն չէ, որ ակտիվներ ունի Շվեյցարիայում»,- ասել է նա: «Եվ, մյուս կողմից, ոչ բոլոր ռուսները, ովքեր Շվեյցարիայում ակտիվներ ունեն, պատժամիջոցների ցանկում են ներառված՛՛,-ասել է նա:

  • Կիսվել: