երկուշաբթի, հունիս 23
23 / 6 / 2025
Շվեյցարիան միացել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 14-րդ փաթեթին

Շվեյցարիան միացել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 14-րդ փաթեթին

Շվեյցարիայի Դաշնային խորհուրդը որոշել է միանալ Ռուսաստանի դեմ Եվրամիության սահմանած պատժամիջոցների 14-րդ փաթեթին, տեղեկացնում է Deutsche Welle-ը։

Նշվում է, որ համապատասխան հայտարարությունն օգոստոսի 21-ին զետեղվել է Շվեյցարիայի կառավարության կայքում։ Սահմանափակումներն ուժի մեջ կմտնեն օգոստոսի 27-ից։

Հունիսի 24-ին Եվրամիությունը վերջնականապես հաստատեց Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների 14-րդ փաթեթը՝ ի պատասխան Ուկրաինայի դեմ Ռուսաստանի շարունակվող ռազմական ագրեսիայի։

Ի թիվս այլնի՝ այն ներառում է միջոցներ ռուսական հեղուկ գազի մատակարարման դեմ և պատժամիջոցների շրջանցումը երրորդ երկրներում եվրոպական ընկերությունների դուստր ձեռնարկությունների կողմից։

  • Կիսվել: