կիրակի, հոկտեմբեր 13
13 / 10 / 2024
Շվեդիայի ԱԳ նախարարը հրաժարական է տվել

Շվեդիայի ԱԳ նախարարը հրաժարական է տվել

Շվեդիայի արտաքին գործերի նախարար Թոբիաս Բիլստրյոմն այսօր հայտարարել է, որ հրաժարական է տալիս և հեռանում քաղաքականությունից։ Այս մասին նա գրել է իր թվիթերյան էջում:

«Վերջին 25 տարվա ընթացքում ես քաղաքականության մեջ շատ տարբեր դերեր եմ խաղացել, այդ թվում՝ 10 տարի նախարարի պաշտոնում»,-կառավարության նիստում հայտարարել է նա՝ վերջին պաշտոնում ունեցած ձեռքբերումների շարքում թվարկելով Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին:

Նա պարզաբանել է, որ ծրագրում է ամբողջությամբ հեռանալ քաղաքականությունից, հետևաբար վայր կդնի իր պատգամավորական մանդատը։

 

  • Կիսվել: