շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Շվեդիան Ուկրաինային 8,6 միլիարդ ԱՄՆ դոլարի ռազմական օգնություն կտրամադրի

Շվեդիան Ուկրաինային 8,6 միլիարդ ԱՄՆ դոլարի ռազմական օգնություն կտրամադրի

Այսօր Շվեդիայի կառավարությունը հայտարարել է, որ 2026 և 2027 թվականներին Ուկրաինային 8,6 միլիարդ ԱՄՆ դոլարի ռազմական օգնություն կտրամադրի: Աս մասին տեղեկացնում է է Ֆրանսպրես գործակալությունը։

Նշվում է, որ մամուլի ասուլիսի ժամանակ պաշտպանության նախարար Փալ Ջոնսոնը, մասնավորապես, ասել է. «Դա ընդգծում է Կիևին մեր աջակցության կայուն բնույթը: Հրադադարի և նույնիսկ խաղաղության համաձայնագրի դեպքում Շվեդիայի ռազմական աջակցությունը Ուկրաինային կմնա նշանակալի և կշարունակվի վերջնական հրադադարից կամ խաղաղության համաձայնագրից հետո»։

Նրա խոսքով՝ ռազմական օգնությունը կաճի մինչև 40 միլիարդ շվեդական կրոն (4,27 միլիարդ ԱՄՆ դոլար) տարեկան՝ հաջորդ երկու տարիների ընթացքում։

Պաշտպանության նախարարությունը միաժամանակ ներկայացրել է նոր օգնության փաթեթ, որը ներառում է 18 Archer հրետանային ստորաբաժանում՝ զինամթերքով, հեռահար անօդաչու թռչող սարքեր, հակաօդային պաշտպանության համակարգեր և ափամերձ հսկողության սարքավորումներ։

  • Կիսվել: