չորեքշաբթի, հոկտեմբեր 16
16 / 10 / 2024
Շվեդիան կգլխավորի ՆԱՏՕ-ի ռազմակայանի հրամանատարությունը Լապլանդիայում

Շվեդիան կգլխավորի ՆԱՏՕ-ի ռազմակայանի հրամանատարությունը Լապլանդիայում

Ֆիննական Լապլանդիայում ստեղծվող ՆԱՏՕ-ի ռազմակայանը կգտնվի շվեդական հրամանատարության ներքո։ Այդ մասին հաղորդում է MTV UUTISET ֆիննական լրատվամիջոցը՝ վկայակոչելով աղբյուրների։

Ըստ հրապարակման՝ Շվեդիան կստանձնի ռազմակայանը ղեկավարելու և զորքերը վերահսկելու պատասխանատվությունը։ Բացառված չէ, որ 20-50 շվեդ սպա ուղարկվի Ֆինլանդիա, իսկ ռազմակայանի անձնակազմը կլինի հիմնականում շվեդական։ Նշվում է, որ դա Ֆինլանդիային թույլ կտա կենտրոնանալ երկրի հարավային հատվածի պաշտպանության վրա:

Սեպտեմբերի 16-ին Ստոկհոլմում տեղի կունենա Շվեդիայի և Ֆինլանդիայի կառավարությունների համատեղ նիստը։ Սեպտեմբերի 15-ին այդ երկրների վարչապետները ֆիննական և շվեդական լրատվամիջոցներում հրապարակված համատեղ նամակում ընդգծել են ՆԱՏՕ-ին համատեղ անդամակցության կարևորությունը։

 

  • Կիսվել: