երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Շոյգուն տեսչական այց է կատարել հատուկ գործողության գոտու «Վոստոկ» ռուսական խմբավորում

Շոյգուն տեսչական այց է կատարել հատուկ գործողության գոտու «Վոստոկ» ռուսական խմբավորում

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն տեսչական այց է կատարել հատուկ գործողության գոտու «Վոստոկ» ռուսական խմբավորում, տեղեկացրել է ՌԴ ՊՆ-ն։

Նշվել է, որ ՌԴ պաշտպանության նախարարն այցելել է «Վոստոկ» զորախմբավորման միավորումներից մեկի կառավարման կետ Հարավդոնեցկյան ուղղությունում, հառուկ ռազմական գործողության իրականացման գոտում աշխատանքների իրականացման ընթացքում։

«Հրամանատարական կետում Սերգեյ Շոյգուն լսել է խմբավորման հրամանատար, գեներալ-գնդապետ Ռուստամ Մուրադովի եւ շտաբի սպաների զեկույցն ընթացիկ իրադրության եւ զորքերի գործողությունների մասին։

Աշխատանքի ընթացքում ՌԴ պաշտպանության նախարարը հատուկ ուշադրություն է հատկացրել զորախմբավորման համակողմանի ապահովման, այդ թվում զորակազմի անվտանգ տեղափոխման պայմանների կազմակերպմանը, ինչպես նաեւ բժշկական եւ թիկունքի ստորաբաժանումների աշխատանքին։

Սերգեյ Շոյգուն շնորհակալություն է հայտնել զինծառայողներին, որոնք հատուկ ռազմական գործողության գոտում առաջադրանքները կատարելիս ցուցաբերում են անձնազոհություն, հերոսականություն, եւ հանձնել է «Արիության համար» մեդալներ»,- տեղեկացրել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

  • Կիսվել: