Շոլցը Պուտինի հետ զրույցից հետո բանակցություններ է վարել Զելենսկիի հետ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը բանակցություններ է վարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ: Այս մասին տեղեկացնում է Գերմանիայի կառավարության մամուլի ծառայությունը։
Հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշված է. ՛՛Դաշնային կանցլեր Օլաֆ Շոլցն այսօր կրկին հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և տեղեկացվել դիվանագիտական լուծում գտնելու համար Ռուսաստանի և Ուկրաինայի ջանքերի ներկա վիճակի մասին։ Կանցլերը Ռուսաստանի նախագահին կոչ է արել արագ դադարեցնել կրակը և բարելավել հումանիտար իրավիճակը՛՛Լ
Նշվում է, որ Պուտինի հետ զրույցից հետո Շոլցը զրուցել է Զելենսկիի հետ։ ՛՛Կանցլերին հայտնել են ներկայիս իրավիճակի և բանակցային գործընթացի վերաբերյալ Ուկրաինայի նախագահի գնահատականի մասին՛՛,-ասված է Գերմանիայի կառավարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ: