երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Շոլցը Նավալնիի մահվան մասին. Նա իր խիզախության համար վճարեց իր կյանքով

Շոլցը Նավալնիի մահվան մասին. Նա իր խիզախության համար վճարեց իր կյանքով

Դեռևս վերջնական հաստատում չկա, բայց մենք ելնում ենք նրանից, որ մեծ է հավանականությունը, որ Նավալնին մահացել է ռուսական բանտում։ Սա շատ ճնշող է մեզ համար։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։

«Ես հանդիպեցի նրան Բեռլինում, երբ նա բուժվում էր Գերմանիայում թունավորման հետևանքներից: Ե խոսեցի նրա հետ այն խիզախության մասին, որը պահանջում էր Ռուսաստան վերադառնալու որոշումը: Հիմա նա իր կյանքով վճարեց դրա համար։ Մենք շատ լավ գիտենք, թե սա ինչ ռեժիմ է։ Յուրաքանչյուր ոք, ով քննադատում է, ով պաշտպանում է ժողովրդավարությունը, պետք է վախենա իր կյանքի և անվտանգության համար։ Այսպիսով, մենք ցնցված ենք: Մեր մտքերը նրա կնոջ, երեխաների, ընկերների, հետևորդների հետ են։ Դա ուղղակի սարսափելի է:

Եվ սա նշան է, թե ինչպես է փոխվել Ռուսաստանը։ Ցավոք սրտի, այս գործընթացը վաղուց է սկսվել, այն վաղուց հեռացել է ժողովրդավարությունից, վաղուց ժողովրդավարություն չէ»,- նշել է Շոլցը։

  • Կիսվել: