երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Շոլցը ցանկություն է հայտնել շարունակել բանակցությունները Պուտինի հետ

Շոլցը ցանկություն է հայտնել շարունակել բանակցությունները Պուտինի հետ

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունները շարունակելու ցանկության մասին։ Քաղաքական գործչի հանդիպումը Էսսենի բնակիչների հետ հեռարձակվել է Welt կայքում, պատմում է Ռիա Նովոստին:

Գերմանացի քաղաքական գործիչը նշել է, որ սերտ կապի մեջ է Ռուսաստանի ղեկավարի հետ և չի պատրաստվում դադարեցնել փոխգործակցությունը։

«Ես հանդիպել եմ Ռուսաստանի նախագահի հետ Մոսկվայում՝ երկար սեղանի շուրջ, բազմիցս խոսել եմ նրա հետ հեռախոսով և հստակ կասեմ, որ շարունակելու եմ դա անել», – ասել է Շոլցը։

Ավելի վաղ կանցլերն արդեն խոսել է Ռուսաստանի նախագահի հետ երկխոսության կարեւորության մասին։ Ուղիղ շփումը կարևոր է հատկապես ճգնաժամի ժամանակ, ասել է Շոլցը, և այդ կերպ նա կարող է Մոսկվային հասցնել Արևմուտքի դիրքորոշումը։ Այդուհանդերձ, քաղաքական գործիչը հնարավոր չի համարում Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորումը «տեսանելի ապագայում»։

  • Կիսվել: