հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Շոլցը «անհեթեթություն» է անվանել Պուտինի հայտարարությունները Կարլսոնի հետ հարցազրույցում

Շոլցը «անհեթեթություն» է անվանել Պուտինի հայտարարությունները Կարլսոնի հետ հարցազրույցում

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը խստորեն քննադատել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունները ամերիկացի լրագրող Թաքեր Կարլսոնի հետ հարցազրույցում:

«Այդ հարցազրույցը ծաղր է Ուկրաինայում Ռուսաստանի իրական գործողությունների նկատմամբ։ Պուտինը բացարձակ անհեթեթ պատմություն է պատմում այդ պատերազմի պատճառների մասին»,- ասել է Շոլցը Վաշինգտոնում Ջո Բայդենի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում:

Գերմանիայի կանցլերը կարծիք է հայտնել, որ Ռուսաստանի նախագահի ցանկությունն է բռնակցել Ուկրաինայի մի մասը։ Նա Մոսկվայի ձգտումներն անվանել է «իմպերիալիստական»:

Շոլցի խոսքով՝ պատերազմն Ուկրաինայում կարող է ավարտվել ցանկացած պահի, բայց ոչ այնպես, ինչպես դա պատկերացնում է Ռուսաստանի նախագահը:

  • Կիսվել: