երեքշաբթի, հունիս 24
24 / 6 / 2025
Շատերը ցանկանում են կրակին յուղ լցնել և փչացնել Մոսկվայի ու Թեհրանի հարաբերությունները․ Պեսկով

Շատերը ցանկանում են կրակին յուղ լցնել և փչացնել Մոսկվայի ու Թեհրանի հարաբերությունները․ Պեսկով

Ռուսաստանն աջակցել է Իրանին Մերձավոր Արևելքի իրավիճակի վերաբերյալ իր հստակ դիրքորոշմամբ և մտադիր է հետագայում զարգացնել հարաբերությունները Թեհրանի հետ։ Այս մասին հայտարարել է  Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Ռուսաստանն իսկապես աջակցել է Իրանին իր հստակ դիրքորոշմամբ, որը ընդունվել է… Եվ, իհարկե, մենք մտադիր ենք հետագայում զարգացնել մեր հարաբերությունները Իրանի հետ։ Շատերը ցանկանում են օգտագործել Մերձավոր Արևելքի իրավիճակը՝ կրակին յուղ լցնելու և Մոսկվայի ու Թեհրանի միջև հարաբերությունները փչացնելու համար։ Եթե Իրանն ու Իսրայելը իսկապես կարողացել են հրադադարի հասնել, դա կարելի է միայն ողջունել», – լրագրողներին ասել է Պեսկովը։

  • Կիսվել: