հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
Սերբիայում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքը

Սերբիայում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքը

Սերբիայում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքը, հայտարարել է երկրի առողջապահության նախարար Զլատիբոր Լոնչարը:

«Մենք ունենք կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը: Խոսքը 43 տարեկան տղամարդու մասին է: Նա իրեն լավ է զգում»,-ասել է նախարարը:

Ըստ նրա՝ հիվանդը հաճախ էր այցելում Բուդապեշտ, որտեղ ապրում է նրա քույրը։ Նախարարը նաև ասել է, որ տղամարդն ինքն է դիմել բժիշկներին և պատասխանատու վարքագիծ է դրսևորել:

  • Կիսվել: