շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Սերբիայում երկաթուղային կայարանի տանիքի փլուզման գործով կան ձերբակալածներ, այդ թվում՝ նախկին նախարար

Սերբիայում երկաթուղային կայարանի տանիքի փլուզման գործով կան ձերբակալածներ, այդ թվում՝ նախկին նախարար

Սերբիայում վեց մարդ, այդ թվում՝ նախկին նախարար, ուրբաթ օրը ձերբակալվել են երկաթուղային կայարանի վերակառուցման գործում իրենց մասնակցության համար, որի տանիքը փլուզվել էր անցյալ տարվա նոյեմբերին, ինչի հետևանքով զոհվել էր 16 մարդ, և սկսվել էին հակակառավարական բողոքի ցույցեր, տեղեկացնում է Reuters-ը։

Ինչպես հայտնել է Կազմակերպված հանցագործության դեմ պայքարի դատախազությունը՝ ձերբակալվածների թվում է ենթակառուցվածքների նախկին նախարար Տոմիսլավ Մոմիրովիչը։ Նա և մյուսները կասկածվում են պետական բյուջեին 115,6 միլիոն դոլարի վնաս պատճառելու և չինական կոնսորցիումին վճարումներ կատարելով 18,8 միլիոն դոլար շահույթ ստանալու համար:

Դեկտեմբերին 11 մարդ, այդ թվում՝ նախկին նախարարը, ձերբակալվել են հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործություն կատարելու կասկածանքով։

Տանիքի փլուզումից հետո Սերբիայում ամիսներ շարունակ տեղի ունեցած բողոքի ցույցերը, այդ թվում՝ համալսարանների փակումը, ցնցել են նախագահ Ալեքսանդր Վուչիչի կառավարումը։

Բողոքի ակցիայի մասնակիցները, որոնք աղետի պատճառ են տեսնում կոռուպցիոն գործընթացները, պահանջում են վաղաժամկետ ընտրություններ, որոնք, նրանց կարծիքով, իշխանությունից կհեռացնեն Վուչիչին և նրա կուսակցությանը:

  • Կիսվել: