հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Սերբիայի նախագահն  ասել է, որ Արևմուտքի ներկայացուցիչներն իրեն անհանգստացնում են Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելու մշտական ​​պահանջներով

Սերբիայի նախագահն  ասել է, որ Արևմուտքի ներկայացուցիչներն իրեն անհանգստացնում են Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելու մշտական ​​պահանջներով

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչն  ասել է, որ Արևմուտքի ներկայացուցիչներն իրեն անհանգստացնում են Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելու մշտական ​​պահանջներով։ Այս մասին նա հայտարարել է TV Prva-ի եթերում:

Վուչիչը հավելել է, որ արևմտյան երկրները կոչ են անում Բելգրադին միանալ ՆԱՏՕ-ին և վախեցնում են Ռուսաստանով, սակայն, նրա համոզմամբ, Սերբիայի համար սպառնալիք է հենց Հյուսիսատլանտյան դաշինքը։

Նա հիշեցրել է, որ ապրիլի 23-ին լրանում է 1999 թվականին Սերբիայի ռադիոյի և հեռուստատեսության շենքի վրա ՆԱՏՕ-ի ավիահարվածի 24-րդ տարելիցը, ինչի հետևանքով զոհվեց է 16 աշխատակից:

Սերբիայի նախագահը չի թաքցրել, որ չի վստահում Արևմուտքին, որն աջակցում է տեղական մարմինների ընտրություններին Կոսովոյում: Տարածաշրջանի սերբական համայնքը բոյկոտել է ընտրությունները:

  • Կիսվել: