Սեն-Պիեռ և Միկելոն արշիպելագը կմնա ֆրանսիական՝ չնայած Թրամփի հրապարակած քարտեզին. Մակրոն
Ատլանտյան օվկիանոսում գտնվող Սեն-Պիեռ և Միկելոն արշիպելագը կմնա ֆրանսիական՝ չնայած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրապարակած քարտեզին, որտեղ այդ տարածքը ներկայացված է որպես ամերիկյան։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր Truth Social սոցիալական ցանցում հրապարակել էր քարտեզ, որտեղ ամերիկյան դրոշի գույներով ներկված էին տասնյակ պետություններ՝ Կուբան, Կանադան, Մեքսիկան, Կարիբյան ավազանի երկրները, ինչպես նաև Ֆրանսիայի արտասահմանյան տարածքները։




