ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Սեղանին պիտի դրվի ՆԱՏՕ-ից Թուրքիայի հեռացման հարցը. Bloomberg

Սեղանին պիտի դրվի ՆԱՏՕ-ից Թուրքիայի հեռացման հարցը. Bloomberg

Ամերիկյան «Bloomberg» գործակալությունն անդրադարձել է ՆԱՏՕ-Թուրքիա փոխհարաբերություններին՝ նշելով որ դաշինքի առաջնորդները պետք է ճնշում գործադրեն Էրդողանի վրա, որպեսզի վերջինս հավանություն տա սկանդինավյան երկրների անդամակցությանը ՆԱՏՕ-ին:

Ermenihaber-ի փոխանցմամբ՝ հակառակ պարագայում, ըստ ամերիկյան լրատվական գործակալության հրապարակած հոդվածի, պետք է օրակարգ բերվի Թուրքիային ՆԱՏՕ-ից վտարելու հարցը:

Հոդվածում նշվում է նաև, որ Էրդողանն իր ազգայնական ընտրողների աջակցության կարիքն ունի նաև առաջիկայում կայանալիք ընտրություններից առաջ, ուստի նա այդ ուղղությամբ քայլ չի անի։ Ըստ հրապարակման՝ Թուրքիայի համառությունը ոչ միայն վտանգում է սկանդինավյան երկրների անդամակցության նպատակները, այլև՝ Եվրոպայի անվտանգությունը:

«Bloomberg»-ի խմբագիրների առաջարկի համաձայն՝ ՆԱՏՕ-ի առաջնորդները պետք է ճնշեն Էրդողանին, որպեսզի նա հավանություն տա սկանդինավյան երկրների անդամակցությանը ամենաուշը մինչև մայիսի 18-ը: Եթե Թուրքիան դիմադրի, ապա ԱՄՆ Կոնգրեսը պետք է պատասխան տա՝ դադարեցնելով F-16 կործանիչների վաճառքը Անկարային: ՆԱՏՕ-ն պետք է նվազեցնի Թուրքիայի մասնակցությունը համատեղ աշխատանքներին, զորավարժություններին, և Էրդողանը չպետք է մասնակցի հուլիսին կայանալիք ՆԱՏՕ-ի ղեկավարների գագաթնաժողովին:

  • Կիսվել: