շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Սաուդյան Արաբիայի թագաժառանգը Գազայի հատվածում մարտերը դադարեցնելու կոչ է արել

Սաուդյան Արաբիայի թագաժառանգը Գազայի հատվածում մարտերը դադարեցնելու կոչ է արել

Էր Ռիադում մեկնարկած՝ Արաբական պետությունների լիգայի և Իսլամական համագործակցության կազմակերպության արտահերթ համատեղ գագաթնաժողովի ժամանակ ելույթ է ունեցել  Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բեն Սալման Ալ Սաուդը:

Նա դատապարտել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ նշելով, որ կառույցը երկակի ստանդարտների քաղաքականություն է վարում և չի կարողանում ճնշում գործադրել Իսրայելի վրա: Նա կոչ է արել դադարեցնել մարտերը Գազայի հատվածում և ազատ արձակել ՀԱՄԱՍ շարժման գերեվարած պատանդներին:

Ալ Սաուդի խոսքով՝ Սաուդյան Արաբիան խորհրդակցություններ է անցկացնում միջազգային գործընկերների հետ պատերազմը դադարեցնելու համար: Էր Ռիադը նաև դատապարտել է Գազայի հատվածի բնակիչներին բռնի տեղահանելու Իսրայելի փորձերը:

«Պաղեստինի ժողովրդի դեմ հանցագործությունների համար պատասխանատու է օկուպացիոն իշխանությունը»,- ասել է թագաժառանգը:

Մուհամմեդ բեն Սալմանը շեշտել է՝ հակամարտությունը դադարեցնելու միակ ճանապարհը պաղեստինցիների անկախ պետության ստեղծումն է՝ Արևելյան Երուսաղեմում մայրաքաղաքով։

 

  • Կիսվել: