ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարը Բլինքենի հետ հանդիպմանը քննադատել է Իսրայելում և Գազայի հատվածում քաղաքացիական բնակչության թիրախավորումը

Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարը Բլինքենի հետ հանդիպմանը քննադատել է Իսրայելում և Գազայի հատվածում քաղաքացիական բնակչության թիրախավորումը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Սաուդյան Արաբիայում հանդիպել է այդ երկրի արտգործնախարար, արքայազն Ֆեյսալ բեն Ֆարհանի հետ: 

Ֆարհանը քննադատել է Իսրայելում և Գազայի հատվածում ռազմական գործողությունների ընթացքում քաղաքացիական բնակչության թիրախավորումը: Նրա խոսքով՝ լարվածության թուլացումն առաջնային խնդիր է:

Իր հերթին Բլինքենն ՛՛աննկարագրելի՛՛ է որակել ՀԱՄԱՍ-ի զինյալների կողմից Իսրայելի վրա հարձակումը: ՛՛ՀԱՄԱՍ-ը ահաբեկչական խմբավորում է, և նրա միակ նպատակն է ոչնչացնել Իսրայել Պետությունը և սպանել հրեաներին: Եվ կարևոր է, որ ամբողջ աշխարհը դա հենց այդպես ընդունի՛՛,-ասել է Բլինքենը և հավելել, որ Իսրայելն իրականացնում է իր ժողովրդին պաշտպանելու իր օրինական իրավունքը:

Նշենք, որ ՀԱՄԱՍ-ի հարձակումից առաջ Սաուդյան Արաբիան բանակցություններ էր վարում Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման շուրջ:

  • Կիսվել: