չորեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2025
Սաուդյան Արաբիան պաշտոնապես դադարեցրել է Թուրքիայից որոշ ապրանքների ներկրումը

Սաուդյան Արաբիան պաշտոնապես դադարեցրել է Թուրքիայից որոշ ապրանքների ներկրումը

Սաուդյան Արաբիան Թուրքիայի հետ քաղաքական լարվածության համատեքստում և թուրքական ապրանքների ոչ պաշտոնական բոյկոտից հետո պաշտոնապես կասեցրել է այդ երկրից մսի, ձվի և այլ մթերքների ներմուծումը, տեղեկացնում են Թուրք արտահանողների միությունից, փոխանցում է Reuters-ը։

Նշվում է, որ Միության անդամներն ասել են. ՛՛Նոյեմբերի 15-ից դադարեցվել է մեր երկրից կարմիր մսի և դրանից պատրաստված մթերքների, սպիտակ մսի և դրանից պատրաստված մթերքների, ձվի, մեղրի, կաթի և կաթնամթերքի ներմուծումը՛՛։

Նրանք նշել են նաև, որ այս տարվա առաջին 10 ամիսների ընթացքում Սաուդյան Արաբիա արտահանումը նվազել է 16 տոկոսով։

 

  • Կիսվել: