երկուշաբթի, հոկտեմբեր 26
26 / 10 / 2026
Հայ հասարակությունը պետք է ներողություն խնդրի ադրբեջանցիներից․ Հաջիև

Հայ հասարակությունը պետք է ներողություն խնդրի ադրբեջանցիներից․ Հաջիև

Հայաստանն ու հայ հասարակությունը պետք է ներողություն խնդրեն ադրբեջանցիներից, որոնք 30 տարի շարունակ չեն կարողացել «վերադառնալ իրենց հայրենի բնակավայրեր», հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։

«Կան որոշակի իրադարձություններ, որոնք մենք չենք կարող ջնջել պատմությունից։ Սակայն մենք մտադիր չենք ռևանշի դիմել»,-ընդգծել է նա։

Հաջիևը նշել է, որ խաղաղության համաձայնագիրը կարող է ստորագրվել, բայց կարող է նաև մնալ միայն թղթի վրա։ Նրա խոսքով՝ Ադրբեջանը մշակել է համաձայնագրի նախնական սկզբունքները, իսկ Վաշինգտոնում դրա նախաստորագրումից հետո կարևոր քայլեր է ձեռնարկել հանուն խաղաղության։

  • Կիսվել: