երկուշաբթի, հոկտեմբեր 26
26 / 10 / 2026
Նոբելյան կոմիտեն անկախ մարմին է. Նորվեգիայի ԱԳՆ-ն պատասխանել է Նոբելյան կոմիտեին ուղղված Թրամփի քննադատությանը

Նոբելյան կոմիտեն անկախ մարմին է. Նորվեգիայի ԱԳՆ-ն պատասխանել է Նոբելյան կոմիտեին ուղղված Թրամփի քննադատությանը

Նոբելյան կոմիտեն անկախ մարմին է, ընդգծել է Նորվեգիայի ԱԳ նախարար Էսպեն Բարթ Էյդեն, պատասխանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից խաղաղության մրցանակի պատճառով հնչեցրած քննադատությանը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Նա հիանալի գիտի, որ Նոբելյան կոմիտեն անկախ է: Մենք հիշեցրել ենք այդ մասին», - հայտարարել է Էյդեն նորվեգական NRK հեռուստաալիքին:

Հիշեցնենք, որ նախօրեին Թրամփը դարձյալ դժգոհություն է հայտնել, որ իրեն չեն շնորհել Նոբելյան խաղաղության մրցանակը՝ Նորվեգիան անվանելով «աղբանոց»: Ավելի վաղ Նորվեգական նոբելյան կոմիտեն 2026 թվականի Նոբելյան խաղաղության մրցանակը շնորհել էր ՀԱՀ-ից իրավաբան և իրավապաշտպան Նավանեթհեմ «Նավի» Փիլլեյին, ով 2008-2014 թվականներին զբաղեցրել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարի պաշտոնը: Լաուրեատին որոշել են մրցանակով պարգևատրել «խաղաղության ամրապնդման և միջազգային իրավունքի նորմերի հաստատմանն ուղղված նրա ջանքերի համար»:

  • Կիսվել: