երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Սաուդյան Արաբիան դատապարտում է Թուրքիային Լիբիա զորքեր ուղարկելու որոշման համար

Սաուդյան Արաբիան դատապարտում է Թուրքիային Լիբիա զորքեր ուղարկելու որոշման համար

Չճանաչված իմԱնկարայի գործողությունները խախտում են ՄԱԿ Անվտանգության խորհրդի Լիբիայի վերաբերյալ բանաձեւը, խափանում լիբիական ճգնաժամի կարգավորման միջազգային ջանքերը եւ հակասում դեկտեմբերի 31-ին Արաբական պետությունների լիգայի ամրագրած դիրքորոշմանը։ Այս մասին նշվում է Սաուդյան Արաբիայի ԱԳՆ հայտարարության մեջ, համաձայն որի` հակամարտության թեժացումը սպառնալիք է ստեղծում Լիբիայում կայունության, ինչպես նաեւ արաբական պետությունների եւ տարածաշրջանային անվտանգության համար, քանի որ միջամտություն է երկրի ներքին գործերին՝ խախտելով բոլոր համապատասխան միջազգային համաձայնագրերն ու սկզբունքները, նշել են սաուդյան դիվանագիտական գերատեսչությունում։

Տեղեկացնենք, որ Թուրքիայի խորհրդարանը հինգշաբթի հավանություն է տվել  Լիբիա զինվորականներ ուղարկելու հնարավորության օրինագծին։

  • Կիսվել: