կիրակի, հունիս 2
2 / 6 / 2024
Samsung-ը հետևում է Ռուսաստանում տիրող իրավիճակին եւ սեփական գործողությունների պլաններ մշակում

Samsung-ը հետևում է Ռուսաստանում տիրող իրավիճակին եւ սեփական գործողությունների պլաններ մշակում

Հարավկորեական Samsung Electronics ընկերության ղեկավարությունը հետևում է Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցներին ու գործողությունների պլան է մշակում իր բիզնեսին պատճառվող վնասը նվազագույնի հասցնելու համար։ Այս մասին, ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, չորեքշաբթի՝ մարտի 16-ին հայտարարել է ընկերության փոխնախագահ Հան Չոն Հին։

«Մենք ուշադիր հետևում ենք Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցների հետ կապված իրավիճակին», - ասել է Հան Չոն Հի՝ պատասխանելով ռուսական շուկան լքելու մտադրությունների վերաբերյալ հարցին։ Նրա խոսքով՝ իրենք արտակարգի իրավիճակների դեպքում իրենց բիզնեսին հասվող վնասը նվազագույնի հասցնելու համար հատուկ գործողությունների պլան են մշակելու և գործելու են դրան համապատասխան։

Ընկերության փոխնախագահը նաև հիշեցրել է, որ ներկա պահին Samsung-ի արտադրանքի մատակարարումը Ռուսաստան դադարեցված է։ Ավելի վաղ սա բացատրվել է աշխարհաքաղաքական լարվածության պատճառով առաջացած լոգիստիկ խնդիրներով։ Միևնույն ժամանակ ընկերության՝ Կալուգայում հեռուստացույցների արտադրությամբ զբաղվող գործարանը շարունակում է գործել։

  • Կիսվել: